Այնպիսի նուրբ հարցով, որը վերաբերում է Երուսաղեմին, պատգամավորից գրավոր դիմում ստանալը անընդունելի է. Կվիրիկաշվիլի
Այնպիսի նուրբ հարցով, որը վերաբերում է Երուսաղեմին, պատգամավորից գրավոր դիմում ստանալը անընդունելի է. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, Իսրաելի մայրաքաղաք Երուսաղեմի ճանաչման հարցով պատգամավորից գրավոր դիմում ստանալը իր համար անընդունելի է:

Վարչապետը կառավարության նիստից հետո այս թեմայի շուրջ խոսել է լրագրողների հետ և ընդգծել այս հարցի նրբությունը:

«Մեծամասնության շրջանակներում նամակ գրելը իմ համար անընդունելի է: Շատ նուրբ հարց է, պետք է քննարկենք, որից հետո իշխանությունը կֆիքսի իր դիրքորոշումը: Հարգում եմ բոլոր պատգամավորներին, սակայն այս հարցով ինձ գրավոր դիմելը անընդունելի է»,- ասել է վարչապետը: