Ամանորյա զարդարանքների մոնտաժման պատճառով ժամանակավոր կփակվի Ռուսթավելու պողոտան
Ամանորյա զարդարանքների մոնտաժման պատճառով ժամանակավոր կփակվի Ռուսթավելու պողոտան

Այսօր, 00:00-ից մինչև 07:00-ը, ամանորյա զարդարանքների մոնտաժման աշխատանքների պատճառով փակվելու է Վարդերի հրապարակից Ազատության հրապարակ տանող Ռուսթավելու պողոտան,- այս մասին նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությունում:

Նրանց տեղեկությամբ, մոնտաժման աշխատանքները նշված տարածքում, նույն ժամերին, կշարունակվի մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ:

«Ինչպես նաև նոյեմբերի 30-ի 00:00-ից մինչև 07:00-ը մասամբ կսահմանափակվի երթևեկությունը Կոստավայի փողոցում, Թբիլիսիի համերգային դահլիճից մինչև մետրո Ռուսթավելի: Աշխատանքներն իրականացնում է «Թբիլսերվիրս գրուպ»-ը: Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է խնդրում խափանումների համար»,- նշված է հայտարարությունում: