Ականատեսները խոսում են Խորավայի փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին

Թբիլիսիում, Խորավայի փողոցում մի քանի րոպե առաջ տեղի ունեցած անչափահասների վիրավորում ստանալու փաստի մասին խոսում են ականատեսները:

Ինչպես հայտարարում են Խորավայի փողոցի բնակիչները, դպրոցի աշակերտները հավաքված էին Խորավայի 4-րդ համարում գտնվող բնակելի շենքի մուտքի մոտ:

Տեղի բնակիչների խոսքով, նրանք լսել են վեճի ձայն: Տեսել են, թե փողոցում ինչպես է վազում վիրավորում ստացած աշակերտը:

Դրա հետ մեկտեղ, ականատեսները Առաջին ալիքի հետ զրույցում նշում են, որ երկու տուժած անչափահասներն էլ նույն դպրոցի աշակերտներ են:

Թբիլիսիում, Խորավայի փողոցում դպրոցի աշակերտների միջև տեղի ունեցած բախման հետևանքով վիրավորում ստացած երկու անչափահասներից մեկը մահացել է: