Անաստասիա Գոտֆրիդը ոսկե մեդալակիր (տեսանյութ)

Վրաստանի դրոշի ներքո հանդես եկող ուկրաինացի Անաստասիա Գոտֆրիդը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը, պոկում անվանակարգում բարձրացրել է 120 կգ. և դարձել աշխարհի չեմպիոն:

90 կգ. քաշային անվանակարգում Անաստասիան երեք փորձից օգտվել է միայն երկուսից և երկրորդ տեղը զբաղեցրած Դոմինիկյան հանրապտրության ներկայացուցչից առաջ անցել 7 կիլոգրամով:

Մի քանի րոպեից սկսվելու է քաշում անվանակարգը, որտեղ Անաստասիան իր ելույթը սկսելու է 135 կիլոգրամով:

Հիշեցնենք, Անահայմից սա արդեն երկրորդ մեդալն է, երեկ 62 կիլոգրամ քաշայինում Շոթա Միշվելաձեն նվաճել է բրոնզե մեդալ:

Վաղը մրցաշարին միանում է օլիմպիական խաղերի և գործող աշխարհի չեմպիոն Լաշա Տալախաձեն:

 

Թողնել մեկնաբանություն