9 ամյա Դավիթ Նոզաձեին տարել են կենդանաբանական այգի

14:32, 22.02.2018

9 ամյա Դավիթ Նոզաձեին, որը երեկ Խաշուրիից Թբիլիսիի կենդանաբանական այգին տեսնելու նպատակով, առանց ծնողներին տեղյակ պահելու ժամանել էր Թբիլիսի, հնարավորություն են տտվել իրականացնել երազանքը:

Երեխային կենդանաբանական այգի են տարել այն պարեկային ոստիկանության աշխատակիցները, ովքեր նրան հայտնաբերել են Աղմաշենեբելիի պողոտայում:

Ինչպես ահյտարարել է երեխան, նա երեկ դպրոցից հետո նստել է գնացք և հասել Թբիլիսի, սակայն կորցրել է ճանապարհը: Այդ ժամանակ նրան հայտնաբերել են ոստիկանները և խոստացել, որ նրան անպայման կտանեն կենդանաբանական այգի:

 

 

https://www.youtube.com/watch?v=tCeBG7STVF0

Նմանատիպ