Մամուկա Բախտաձեն Բաթումում հանդիպել է Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Բաթումում հանդիպել է Չեխիայի հանրապետության արտաքին գործերի նախարար, Տոմաս Պետրիչեկի հետ:
Վարչապետի մամուլի ծառայության լրատվությամբ, հանդիպմանը կողմերը քննարկել են քաղաքական հարաբերություններին, առևտրատնտեսական հարաբերություններին, մշակութային և կրթության ոլորտներին վերաբերող հարցեր:
Չեխիայի արտաքին գործերի նախարարը հանդիպմանը մեկ անգամ ևս հաստատել է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ուղղու և տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ հստակ աջակցությունը:
ՈՒշադրություն է դարձվել արևելյան գործընկերության նախաձեռնության 10 ամյա հոբելյանի, այս ընթացքում գրանցած հաջողությունների վրա: Մեկ անգամ ևս նշվել է, որՎրաստանը արևելյան գործընկերության լիդեր երկիրն է:
Ընդգծվել է Եվրամիության խորը և համապարփակ ազատ առևտրական տարածքի մասին համաձայնագրով նախատեսված հնարավորությունների լրիվ օգտագործման նշանակությունը:
Հանդիպմանը խոսքը վերաբերել է Վրաստանի բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրական տեսանկյունից գոյություն ունեցող ծանր իրավիճակին:
Լրատվությունն այս մասին տարածել է վարչապետի մամուլի ծառայությունը: