80 տարեկան հասակում մահացել է ՈՒրուգվայի նախկին նախագահ Տաբարե Վասկեսը
80 տարեկան հասակում մահացել է ՈՒրուգվայի նախկին նախագահ Տաբարե Վասկեսը: Վասկեսը մահացել է թոքերի քաղցկեղից: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը:
Ուրուգվայի ներկայիս նախագահ Լուիս Լակալե Պոուն, երկրում հայտարարել է եռօրյա ազգային սուգ: Նրա խոսքով, Վասկեսը ծառայում էր իր երկրին և անխոնջ աշխատում էր կարևոր նպատակներին հասնելու համար:
Տաբարե Վասկեսը մահացել է իր տանը, ընտանիքի անդամների ու ընկերների շրջապատում: Այս մասին նախկին նախագահի որդին գրել է իր «Թվիթեր» միկրոբլոգում: Ընտանիքի անունից Ալվարո Վասկեսը շնորհակալություն է հայտնել ուրուգվայցիներին տարիների ընթացքում ստացած սիրո համար:
Տաբարե Վասկեսը Ուրուգվայի նախագահ է եղել երկու անգամ ՝ 2005-2010թթ. և 2015-2020թթ.: