80-ական թվականներին վրաց ոստիկանը ինձ կանգնեցրեց, ասացի, որ հիացած էի Վրաստանով և չկարողացա նախօրոք պայմանավորված ժամանակ լքել այս երկիրը. Մերկել
80-ական թվականներին վրաց ոստիկանը ինձ կանգնեցրեց, ասացի, որ հիացած էի Վրաստանով և չկարողացա նախօրոք պայմանավորված ժամանակ լքել այս երկիրը. Մերկել

80-ական թվականներին գտնվում էի Վրաստանում: Երբ վրաց ոստիկանը ինձ կանգնեցրեց հարցրեց, այստեղ ինչ է անում, պատասխանեցի, որ այստեղ ես ինձ շատ լավ էի զգում և որ հենց այդպես հիացած լինելու պատճառով չկարողացա նախօրոք պայմանավորված ժամանակ լքել Վրաստանը,- այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի անունից անցկացված ընթրիքին:

Վրաստանի կառավարության վարչության տեղեկությամբ, Անգելա Մերկելը ընթրիքին խոսել է Գերմանիա-Վրաստան երկարատև պատմական հարաբերությունների մասին:

«Մենք այստեղ գտնվելով անչափ երջանիկ ենք: Սա հայտարարում եմ բիզնես օղակների, խորհրդարանի և իմ կառավարության պատվիրակության անունից: Համարում եմ, որ սա իրական գործընկերություն է: Գերմանիայում թերևս մի քանի մարդ գիտի, որ այս ամենն սկսվել է 200 տարի առաջ, երբ գերմանական համայնքը բնակվեց Վրաստանում: Մեծ է գործընկերությունը նաև Վրաստանի կողմից, քանի որ Թբիլիսիի համալսարանի անունը հիշեցնում է ընդհանուր հետազոտությունները, գրավիչ վայրը, որտեղից վրացական տեսլականը ներկայացվում էր ձեր հետազոտողների կողմից: Այս տարի նշվում է առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյա հոբելյանը, որը ցավոք տևել է միայն երեք տարի առաջին համաշխարհային պատերազմից հետո: Դրանից հետո ստիպված եք եղել գոյատևել խորհրդային դրոշի ներքո Ռուսաստանի կայսրության կազմում»,- հայտարարել է Անգելա Մերկելը:

Գերմանիայի Կանցլերի խոսքով, Արևելյան Գերմանիայից Վրաստան, Ադրբեջան և Հայաստան ճամփորդությունը ցանկալի էր նաև խորհրդային ժամանակաշրջանում: