Թբիլիսիի գերեզմանատներ տանող ճանապարհներին գործում են սահմանափակումներ
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության դեպարտամենտի տեղեկությամբ, ապրիլի 29-ին, հասարակական կարգի պաշտպանության, տրանսպորտի անխափան և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով, Թբիլիսիում գտնվող գերեզմանոցներ տանող ճանապարհներին կլինեն սահմանափակումներ:
Ինչպես նշված է ՆԳՆ-ի հայտարարությունում, Սաբուրթալոյի, Կուկիայի, Մուխաթգվերդիի և Թբիլիսիի ծովի գերեզմանոցների ուղղությամբ ավտոմեքենանները կտեղաշարժվեն հետևյալ երթուղիներով.Սաբուրթալոյի գերեզմանոցի մոտ ավտոմեքենաներով հնարավոր կլինի հասնել Վաժա-Փշավելայի պողոտայից Սանդրո Էուլիի և Ունիվերսիտետիի փողոցներով
Կուկիայի գերեզմանոցի ուղղությամբ երթևեկությունը հնարավոր կլինի Չիտաիայի հրապարակիցՄուխաթգվերդիի գերեզմանի ուղղությամբ ավտոմեքենաների տեղաշարժը հնարավոր կլինի ինչպես Դավիթ Աղմաշենեբելու խճուղուց, այնպես էլ Փառնավազ Մեփեի պողոտայիցԹբիլիսիի ծովի գերեզմանոցի ուղղությամբ ավտոմեքենաների երթևեկությունը թույլատրելի կլինի Խուդադովի և Անապայի փողոցներով»,- նշված է ՆԳՆ-ի տեղեկությունում: