Դիդի Դիղոմիում պայթյունի վայրում սպասում են վարչապետ Մամուկա Բախտաձեին
Դիդի Դիղոմիում պայթյունի վայրում սպասում են վարչապետ Մամուկա Բախտաձեին

Դիդի Դիղոմիում պայթյունի վայրում սպասում են վարչապետ Մամուկա Բախտաձեին: Դեպքի վայրում է Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն: Իսկ առողջապահության նախարար Դավիթ Սերգիենկոն գտնվում է Իաշվիլիի անվան կլինիկայում:

Դիդի Դիղոմիում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ,-այս մասին լրագրողներին հայտնել է պարեկային ոստիկանության ղեկավար, Թեյմուրազ Կուպատաձեն:

Պայթյունի հետևանքով տուժել է մի քանի մարդ, որոնք տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ:

Դիդի Դիղոմիում, շենքից, որտեղ տեղի է ունեցել պայթյուն, տարհանել են բնակչությանը:

Գոյություն ունեցող լրատվությամբ, հավանաբար պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, բնակելի շենքերից մեկի վեցերրորդ հարկում:

Տեղում կենտրոնացված են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները: