Թուրք-իրաքյան սահմանի «Խաբուր» հսկիչ-անցակետը փակ է Քրդստանից ժամանող փոխադրամիջոցների համար։ Այս մասին հայտնում է Haberturk հեռուստաալիքը։ Թուրքիայից Իրաք ուղևորվող փոխադրամիջոցները սահմանը հատում են ամենօրյա ռեժիմով։

Կապված այսօր Իրաքյան Քրդստանում անցկացվող հանրաքվեի հետ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին լքել քրդական ինքնավարության տարածքը, ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում։

Իրաքի որոշ տարածքներ այցելությունից զերծ մնալու վերաբերյալ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած նախազգուշացման գործողությունն այժմ տարածվել է Դոհուկ, Էրբիլ և Սուլեյմանիա շրջանների վրա։