50 միլիոն լարին առասպելական թիվ է,  իրականում 2017 թ. հանրային հեռարձակողը ծախսել է 39 միլիոն լարի. Վասիլ Մաղլափերիձե
50 միլիոն լարին առասպելական թիվ է, իրականում 2017 թ. հանրային հեռարձակողը ծախսել է 39 միլիոն լարի. Վասիլ Մաղլափերիձե

Ասում են, որ հանրային հեռարձակողը պետբյուջեից ստանում է 50 միլիոն լարի, սա առասպելական թիվ է: Իրականում 2017 թ. հանրային հեռարձակողը ծախսել է 39 միլիոն լարի,-այս հայտարարությունը առաջին ալիքի գլխավոր տնօրեն Վասիլ Մաղլափերիձեն արել է խորհրդարանում, որտեղ «հեռարձակման մասին» օրենքի հարցով խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հանդիպում է մամուլի ներկայացուցիչների հետ:

«Դուք մի քանի անգամ նշել եք 50 միլիոն: Գիտեք, որ այդ 50 միլիոնը իրականում 39 միլիոն լարի է, սա շատ կարևոր հարց է: Խոսքը վերաբերում է 10-11 միլիոնանոց տարբերության մասին: Իրականում 2017 թ. հանրային հեռուստատեսությունը ծախսել է 39 միլիոն»,-ասել է Վասիլ Մաղլափերիձեն:

Նրա խոսքերով, մամուլի միջոցներից ամենաթափանցիկ կազմակերպությունը հենց հանրային հեռուստատեսությունն է:

«Օրենսդրությամբ հաստատված է, որ հանրային հեռուստատեսությունը մամլո կազմակերպությունների միջև ամենաթափանցիկ կազմակերպությունն է: Ոչ թե այն բանի համար, որ որևէ մեկը լավ է աշխատում կամ վատ, այլ այն բանի համար, որ դա հաստատված է օրենքով: Յուրաքանչյուր լարին վերահսկվում է և բոլոր ֆինանսական հարցերը հրապարակվում են»,-նշել է ալիքի գլխավոր տնօրենը: