Գրիգորի Կարասինը զրուցել է Վրաստանի հետ գոյություն ունեցող այցեգրային ռեժիմի վերաբերյալ
Գրիգորի Կարասինը զրուցել է Վրաստանի հետ գոյություն ունեցող այցեգրային ռեժիմի վերաբերյալ

Պրագայում, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպումից հետո, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը մեկնաբանել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմի թեման,- այս մասին գրում է «Էխո Կավկազա»-ն:

«Վրաստանի քաղաքացիների համար այցեգրային ռեժիմի վերացմանը խանգառում է ոչ միայն  մեր երկրների միջև դիվանագիտական կապեր չունենալը, այլ այն որ մենք մեծ նշանակություն ենք տալիս տարածաշրջանային անվտանգությանը» ,- ասել է Կարասինը:

Նրա պարզաբանմամբ, Վրաստանից ոչ հեռու տեղի են ունենում հակամարտություններ, և ֆիքսվել է ահաբեկիչների կողմից  Վրաստանի տարածքից Ռուսաստանի տարածք հայտնվելու բազմաթիվ փորձեր: