Խորհրդարանի շենքի մոտ ընթացող ցույցի կազմակերպիչները գնացել են Զազա Սարալիձեի բնակարան

Խորհրդարանի շենքի մոտ ընթացող ցույցի կազմակերպիչները գնացել են Զազա Սարալիձեի բնակարան:

Առաջին ալիքի լրագրողի փոխանցմամբ, Սարալիձեն նրանց հետ միասին գնացել է Ռուսթավելիի պողոտա:

Ինչպես լրագրողներին ասել է Սարալիձեն, Ռուսթավելիի պողոտա ժամը 18:00-ին չի եկել, որովհետև իր կինը վատ վիճակում էր: Նա բացառել է քաղաքական գործիչների հետ դիմակայությունը և նշել, որ նա անձամբ է իր տուն կանչել նրանց:

Նա ներողություն է խնդրել ցուցարարներից, որ չի մասնակցել ցույցին և կրկին վերադարձել տուն:

Բացի այդ, այսօր Զազա Սարալիձեն գտնվում էր Վակեի այգում, որտեղ երիտասարդների կազմակերպմամբ տեղի է ունեցել «Միսպանիր» վերտառությամբ ցույցը: Վակեի այգում Սարալիձեն նշել է, միայնակ է մնում պատերազմի դաշտում: Սարալիձեն Վակեի այգուց հեռացել է ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի հետ միասին:

Խորհրդարանի շընքի մոտ ցույցին ելույթ ունեցողները հայտարարում էին, որ չեն կարող կապ հաստատել Զազա Սարալիձեի հետ: «Նոր Վրաստան» կուսակցության լիդեր Գիորգի վաշաձեն կոչ է արել Զազա Սարալիձեին հանդես գալ հայտարարությամբ և ասել, նրա կյանքին վտանգ սպառնում է թե ոչ:

Այս հայտարարությունից քիչ անց, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիան «ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Զազա Սարալիձեն իր խնդրանքով գտնվում է այնտեղ, որտեղ իրեն զգում է անվտանգ: