«Մեկ օր բանակում» նախագծի շրջանակներում աշակերտները հյուրընկալվել էին Վրաստանի պաշտպանության ուժերի 4-րդ հետևակային բրիգադում։ Վազիանի ռազմաբազայում ներկա էին Թբիլիսիի, Ռուսթավիի և Սագարեջոյի տարբեր հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները։
Պիլոտային առարկայի՝ «Ռազմական գործ» նախագծում ընդգրկված դպրոցների ներկայացուցիչները ունեցան բազայի ենթակառուցվածքներին, տեխնիկային և սպառազինությանը և զինվորների կենցաղային և աշխատանքային պայմաններին տեղում ծանոթանալու հնարավորություն։
Զինվորական անձնակազմը հյուրերին ներկայացրել է զորամասի պատմությունը և վերհիշել երկրի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների պատմությունները։ Օրվա վերջում ուսանողներն այցելեցին բրիգադի ճաշարան, որտեղ համտեսեցին «զինվորի ճաշը»։
«Ռազմական գործ» առարկայի ուսուցումը Վրաստանի դպրոցներում ներդրվել է 2022-2023 ուսումնական տարում՝ Վրաստանի վարչապետի նախաձեռնությամբ և պաշտպանության և կրթության ու գիտության նախարարությունների ջանքերով։ Սկզբնական փուլում փորձնական ծրագրում ընդգրկվել են բարձրլեռնային շրջանների 18 դպրոցներ։ Ելնելով առարկայի նկատմամբ հետաքրքրության աճից՝ նախագիծն ընթացիկ ուսումնական տարում ավելի մեծ մասշտաբներ ստացավ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։