39 օրում ԱՄՆ-ը կրկին կմիանա կլիմայի փոփոխությունների մասին Փարիզի համաձայնագրին. Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթող Ջո Բայդենը հայտարարում է, որ պաշտոնապես նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, ԱՄՆ-ը կրկին կմիանա կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրին:
Այս մասին Բայդենը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:
«Այսօր ՝ հինգ տարի առաջ, աշխարհը հավաքվեց՝ կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագիրը ընդունելու համար, և 39 օր հետո Միացյալ Նահանգները կմիանա դրան: Մենք միավորելու ենք աշխարհը, որպեսզի մեր առաջընթացն ավելի արագ տեղաշարժենք և հաղթահարենք կլիմայի ճգնաժամը»,- գրել է Բայդենը:
2015 թվականի դեկտեմբերին աշխարհի առաջնորդները հանդիպեցին Փարիզում և պայմանավորվեցին համատեղ կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: 2016 թվականին ԱՄՆ-ը և գրեթե բոլոր երկրները վավերացրեցին կլիմայի այս կարևոր համաձայնագիրը, սակայն, 2020 թվականի նոյեմբերի 4-ին, ԱՄՆ-ը դուրս եկավ Փարիզի համաձայնագրից և դարձավ առաջին և միակ երկիրը, ով դիմեց այդ քայլին:
ԱՄՆ-ի ընտրական կոլեգիան կգումարվի դեկտեմբերի 14-ին: Հանդիպմանը պաշտոնապես հաղթող կճանաչեն Ջո Բայդենին:
ԱՄՆ-ի 46-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-21-ին: