Երևանը փոխշահավետ հարաբերություններ կզարգացնի Եվրամիության, Իրանի, Վրաստանի և Չինաստանի հետ
Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության և «Կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի կազմակերպության» անդամ, դրա հետ մեկտեղ, Երևանը փոխշահավետ հարաբերությունները կզարգացնի Եվրամիության, Իրանի, Վրաստանի և Չինաստանի հետ,- այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նախքան վարչապետ ընտրվելը՝ Հայաստանի օրենսդրական մարմնում խոսքով ելույթ ունենալիս:
Փաշինյանը ելույթի ժամանակ խոսել է վարչապետի պաշտոնում իր ապագա ծրագրերի մասին և նշել, որ կադրային վենդետա չի սպասվում:
«Մենք արդեն հայտարարել ենք, որ կադրային վենդետա չի լինի: Մեզ համար կարևոր չեն կառավարությունում աշխատող մարդկանց քաղաքական հայացքները»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետ է ընտրվել «Ելք» դաշինքի նախագահ Նիկոլ Փաշինյանը: