Հանրային հեռարձակողի նպատակն է ոչվրացալեզու բնակչությանը լրատվություն փոխանցել իրենց համար հասկանալի լեզվով. Գիորգի Գվիմրաձե
Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանի բնակչությունը հնարավորություն ունի հանրային հեռուստատեսությունը դիտել իր համար հասկանալի լեզվով:
Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակչությունը թվային հեռարձակման վրա անցնելուց հետո, մենյուից լեզուն ընտրելով հնարավորություն ունի ժամը 18:00 և 21:00-ի «Մոամբե» լրատվական թողարկումները դիտել մայրենի լեզվով, սինխրոն թարգմանությամբ: Ինչպես այսօր Նինոծմինդայում կայացած հանդիպմանը հայտարարել է հանրային հեռուստատեսության նոր և ընթացիկ լուրերի բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն, հեռարձակողի նպատակն է ոչվրացալեզու բնակչությանը լրատվություն փոխանցել իրենց համար հասկանալի լեզվով:
Գվիմրաձեի խոսքերով հանրային հեռարձակողի առաջնահերթություններից ելնելով, 1tv.ge վեբ պորտալը բնակչության համար դառել է ավելի ձեռնհաս և ներկայացնում է լուրերը 7 լեզուներով:
Նշենք, որ Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան աջակցությամբ, Սամցխե Ջավախեթիում թվային հեռարձակման ձեռնհասության նպատակով իրականացվում է հատուկ նախագիծ: Նախագիծը ԱՄՆ-ի դեսպանատունը իրականացնում է Վրաստանի հանրային հեռուստատեսության և Վրաստանի տարածաշրջանային հեռարձակողների միության հետ համատեղ:
Հեղինակ -
Edgar Barsegyan