Ներքին քաղաքական հարցերին բանակի ներգրավելու ցանկացած փորձ կարգավորվում է օրենքով. Վիգեն Սարգսյան

Ներքին քաղաքական հարցերին բանակի ներգրավելու ցանկացած փորձ կարգավորվում է օրենքով,- այս հայտարարությունը արել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքերով բանակը կարող է գործընթացներին ներգրավվել միայն արտակարգ իրավիճակի հայտարարման դեպքում:

Նախարարի խոսքերով, ցուցարարների կոչերը ուղղված իրավապահ մարմիններին, իրենց միանալու պահանջով, համարվում է դեմագոգիա։

Պաշտպանության նախարարի հայտարարությամբ, իրենք կատարում են իրենց պարտավորությունները և նույնիսկ, եթե թեորիայի մակարդակով տեղի ունենա կառավարության պաշտոնաթողություն, ապա բանակը, ոստիկանությունը և ազգային անվտանգության ծառայությունը կատարելու են իրենց գործը:

Հայկական մամուլի կողմից տարածված կադրերի համաձայն, ցույցին միացել է զինվորական համազգեստով մարդկանց մի խումբ: