34 երկրների քաղաքացիներ հնարավորություն կունենան առանց Վրաստան այցելելու գրանցել ընկերություններ և բացել բանկային հաշիվներ. Մամուկա Բախտաձե
Վրաստանում ներդրվում է էլեկտրոնային ռեզիդենտության պրակտիկան, որը 34 երկրների քաղաքացիների հնարավորություն կտա առանց Վրաստան այցելելու էլեկտրոնային ձևով այստեղ գրանցել սեփական ընկերությունները և բացել բանկային հաշիվներ,- այս մասին հայտարարել է Վրաստաի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ նախքան կառավարության նիստի մեկնարկն անցկացված մամլո ասուլիսին:
«Մենք այսօր պաշոտնապես հայտարարում ենք նախաձեռնության մասին, որը հեղափոխական նշանակության փոփոխություն է: Մենք ներդնում ենք էլեկտրոնային ռեզիդենտության պրակտիկան, որը 34 երկրի քաղաքացիների հնարավորություն կտա առանց Վրաստան այցելելու էլեկտրոնային ձևով այստեղ գրանցել սեփական ընտրությունները և բացել բանկային հաշիվներ, օգտվել Վրաստանում առկա արտոնյալ հարկային ռեժիմներից»,- նշել է Մամուկա Բախտաձեն:
Նրա խոսքով, նշված երկրներից փաստացի բոլորը տնտեսապես զարգացած պետություններ են: