Սև ծով է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Oak Hill դեսանտային նավը
Սև ծով է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Oak Hill դեսանտային նավը

Սև ծով է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Oak Hill դեսանտային նավը: Բոսֆորի նեղուցում նավին ուղեկցել է թուրքական առափնյա պաշտպանության նավը: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ ֆլոտի հրամանատարությունում հայտարարում են, որ նավը ուղևորվում է Ռումինիա:

Ռազմանավը մասնակցելու է Spring Storm 2018 զորավարժություններին, որը անց է կացվելու մարտի 8-ից 15-ը: