26 տարվա անդամակցությունից հետո Ռուսաստանը վերջնականապես հեռացվել է Եվրախորհրդից, հանվել է նաև նրա դրոշը
Եվրախորհրդի նախարարների կոմիտեն Ռուսաստանին հեռացրել է Եվրախորհրդի կազմից։ Այդ մասին տեղեկություն է հրապարակվել կազմակերպության պաշտոնական կայքում։
Այսպիսով, Եվրախորհրդին անդամակցելուց 26 տարի հետո դադարեցվել է Ռուսաստանի իրավասությունը կազմակերպությունում։ Ավելի վաղ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը կողմ էր արտահայտվել Ռուսաստանի անդամակցության կասեցմանը։ Որոշումն ընդունվել է 216 կողմ, ոչ մի դեմ ձայների հարաբերակցությամբ։ Դրանց թվում որոշմանը աջակցել է վրացական պատվիրակությունը։
Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ էր դարձել 1996 թվականի փետրվարի 28-ին։
Բացի այդ, ֆիննական պատվիրակությունը «Twitter»-ում լուսանկար է տարածել, որ Ռուսաստանի դրոշն արդեն հանվել է։