2026 թվականի երկրորդ եռամսյակում Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի գներն աճել են
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ քառորդի համեմատ, բնակելի անշարժ գույքի գների ինդեքսն աճել է 0.9 տոկոսով, իսկ ինդեքսի տարեկան աճը կազմել է 4.9 տոկոս: 2020 թվականի միջինի համեմատ ինդեքսն աճել է 63.8 տոկոսով:
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության փոխանցմամբ՝ բնակելի անշարժ գույքի գների ինդեքսի ծածկույթը սահմանափակվում է Թբիլիսիով և ներառում է միայն նոր բնակելի անշարժ գույքի շուկան՝ ինչպես բազմահարկ շենքերի (բնակարանների), այնպես էլ առանձնատների սեգմենտները:
Գերատեսչության զեկույցի համաձայն՝ 2026 թվականի երկրորդ քառորդում, նախորդ քառորդի համեմատ, գների 0.9-տոկոսանոց աճ է արձանագրվել ինչպես բնակարանների, այնպես էլ առանձնատների սեգմենտում:
2025 թվականի երկրորդ քառորդի համեմատ գների աճ է արձանագրվել երկու սեգմենտներում էլ՝ բնակարանների մասով՝ 4.8 տոկոսով, իսկ առանձնատների մասով՝ 5.5 տոկոսով:
Ինչ վերաբերում է 1 մ²-ի գնին բնակարանների սեգմենտում, ամենաթանկը Մթածմինդայի շրջանն է, որտեղ 1 մ² բնակարանի արժեքը կազմել է 6 730 լարի: Այնուհետև գալիս է Վակեն, որտեղ 1 մ² բնակարանի գինը 5 914 լարի է: Կրծանիսի – 4 630 լարի, Սաբուրթալո – 4 307 լարի, Դիդուբե – 4 184 լարի; Իսանի – 4 088 լարի, Չուղուրեթի – 4 064 լարի, Նաձալադևի – 4 038 լարի, Գլդանի – 3 867 լարի, Սամգորի – 3 680 լարի:
Առանձնատների սեգմենտում 1 մ²-ի գինը Վակեում 4 656 լարի է: Մթածմինդա – 4 409 լարի, Չուղուրեթի – 3 524 լարի, Սաբուրթալո – 3 510 լարի, Դիդուբե – 3 477 լարի, Իսանի – 3 268 լարի, Սամգորի – 2 992 լարի, Կրծանիսի – 2 926 լարի, Գլդանի – 2 811 լարի, Նաձալադևի – 2 778 լարի: