2026 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ 70 տարեկան և բարձր թոշակառուների կենսաթոշակը կկազմի 495 լարի, իսկ 70 տարեկանից փոքր թոշակառուների կենսաթոշակը՝ 370 լարի
Առողջապահության և սոցիալական պաշտպանության ծրագրերի ֆինանսավորման համար 2026 թվականի բյուջեի նախագծով Վրաստանի ֆինանսների նախարարության ֆինանսավորումը ավելացել է ավելի քան 800.0 մլն լարիով, որի շրջանակում 2026 թվականից տարիքով թոշակառուների թոշակը կբարձրանա։
Մասնավորապես, բյուջեի նախագծի համաձայն, 70 և ավելի տարեկան թոշակառուների թոշակը կբարձրանա 45 լարով և կսահմանվի 495 լարիի չափով, նույն կատեգորիայի թոշակառուների թոշակը բարձրալեռնային բնակավայրերում գրեթե կհասնի 594 լարիի։ Մինչև 70 տարեկան անձանց թոշակը կբարձրանա 20 լարով և կսահմանվի 370 լարի, իսկ բարձրալեռնային բնակավայրերում այն կլինի 444 լարի։
Բացի այդ, նախագծի համաձայն, նախատեսված է հստակ արտահայտված հաշմանդամություն ունեցող և 18 տարեկանից ցածր անձանց սոցիալական վճարների բարձրացում 45 լարով, իսկ մնացած կատեգորիայի հաշմանդամություն ունեցող անձանց՝ 20 լարով։
Ընդհանուր առմամբ, սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը կազմելու է 7.0 միլիարդ լարի։ Առողջապահական ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսված է ավելի քան 2.1 միլիարդ լարի, ներառյալ՝ առաջնային բուժսպասարկման անձնակազմի աշխատավարձի 10% աճը։ Փախստականներին բնակարանով ապահովելու նպատակով նախատեսված է 240.0 մլն լարի։
2026 թվականի բյուջեի նախնական տարբերակը Վրաստանի կառավարությունն արդեն ուղարկել է խորհրդարան։