2025 թվականին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 2 333 մարդու, իսկ 1 426 անձի քաղաքացիությունը դադարեցվել է

14:35, 24.04.2026

Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2025 թվականին Վրաստանի քաղաքացիություն է շնորհվել 2 333 մարդու, իսկ 1 426-ի քաղաքացիությունը դադարեցվել է։

Ինչպես պարզվում է հաշվետվությունից, Վրաստանի քաղաքացիություն ստացածների ամենամեծ քանակը՝ 1 393 մարդ, եղել է Ռուսաստանի Դաշնությունից։ 296 անձ Վրաստանի քաղաքացիություն է ստացել Գերմանիայից, 114 անձ՝ Ուկրաինայից, 104 անձ՝ Հայաստանից, իսկ 81 անձ՝ ԱՄՆ-ից։

Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացիության դադարեցմանը, 2025 թվականին դրա իրավական հիմքը հանդիսացել է այլ երկրի քաղաքացիություն ստանալը։ «Սաքստատի» տեղեկատվությամբ՝ 1 426 անձանցից, ում քաղաքացիությունը նախորդ տարի դադարեցվել է, 639-ը ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Երկրորդ տեղում Հունաստանն է, որի քաղաքացիություն է ստացել 209 անձ, ինչի հետևանքով նրանց Վրաստանի քաղաքացիությունը դադարեցվել է, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Թուրքիան՝ 121 անձով։

Նմանատիպ