2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում շինարարությունը թանկացել է
2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում շինարարությունը թանկացել է

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերին շինարարության արժեքի ցուցանիշը նախորդ ամսվա համեմատ աճել է 0,8 տոկոսով։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, նշված փոփոխությունը հիմնականում պայմանավորված է շինարարության ոլորտում վարձու աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 4,4 տոկոս աճով, ինչը 0,7 տոկոսային կետով նպաստել է ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։

«Նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ շինարարության արժեքի ցուցանիշն աճել է 6,8 տոկոսով։ Ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է շինարարության աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձի 31,5 տոկոսով և շինանյութի 3,2 տոկոսով թանկացմամբ, որոնք համապատասխանաբար 5,07 և 1,96 տոկոսային կետով նպաստել են ընդհանուր ցուցանիշի փոփոխությանը։ Բացի այդ, 2022 թվականի փետրվարի համեմատ շինարարության արժեքի ինդեքսն աճել է 20,1 տոկոսով»,- նշվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվության մեջ։