Բենյամին Նեթանյահու. Ապացույցները վկայում են, որ «Flydubai»-ի օդաչուն, ով դանակով վիրավորել էր երկրորդ օդաչուին, մտադիր էր կործանել ինքնաթիռը

19:20, 30.09.2026

Ապացույցները ցույց են տալիս, որ «Flydubai»-ի օդաչուն, ով դանակահարել է երկրորդ օդաչուին, մտադիր է եղել կործանել ինքնաթիռը, – այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Իսրայելի կառավարության ղեկավարը պատահարն անվանել է «անվտանգության շատ լուրջ միջադեպ»։ Նեթանյահուի պնդմամբ՝ ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները Իսրայելի քաղաքացիներ են եղել։

«Զրուցել եմ ուղևորներից մեկի հետ։ Նա ինձ պատմեց, որ ինքնաթիռը կտրուկ գահավիժման մեջ է հայտնվել։ Պատմեց, որ անձնակազմի անդամներից մեկի հետ ինչ-որ կերպ հաջողվել է ներխուժել օդաչուների խցիկ, և նրանք համատեղ ուժերով կանգնեցրել են օդաչուին, ով փորձում էր վնասել ինքնաթիռի համակարգերը»,- նշել է Նեթանյահուն։

Իսրայելի կառավարության ղեկավարի խոսքով՝ դրանից հետո խցիկ է մտել անձնակազմի ևս մեկ անդամ և կարողացել է կայունացնել ինքնաթիռը։

«Մշտական կապի մեջ ենք համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի ապահովենք ուղևորների անվտանգությունն ու նրանց խաղաղ վերադարձը տուն»,- հայտարարում է Նեթանյահուն՝ նշելով, որ Իսրայելը նաև կանոնավոր կերպով գնահատում է տիրող իրավիճակը։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայում կասկածյալը հարցաքննվում է։

Ի գիտություն՝ օդաչուների միջև տեղի ունեցած բախման պատճառով Դուբայ-Թել Ավիվ չվերթը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում։ Միջադեպի ընթացքում ինքնաթիռն ուղարկել է «ապօրինի միջամտության» և արտակարգ դրության մասին ազդանշաններ։ Պատահարից հետո ինքնաթիռը վայրէջք է կատարել Տաբուկի օդանավակայանում։ Իսրայելական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իսրայելում ավելի ու ավելի են հակված այն վարկածին, որ «Flydubai»-ի չվերթի արտակարգ պատահարը ահաբեկչական հարձակման փորձ էր։

Նմանատիպ