2021 թվականի հունվարին Վրաստան օտարերկրացի այցելուների քանակը կրճատվել է 93,6 տոկոսով. Զբոսաշրջության ազգային վարչություն
2021 թվականի հունվարին Վրաստան կատարվել է 33 765 միջազգային այց, ինչը 93,6 տոկոսով պակաս է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում,- այս մասին ասված է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության կողմից հրապարակած զեկույցում:
Զեկույցի համաձայն, ցամաքային ճանապարհով միջազգային այցելուների կողմից կատարվել է 28 962 այց, օդային ճանապարհով` 4 218, ծովային ճանապարհով`341, երկաթուղայինով` 244 այց:
Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկությամբ, լավագույն 15 երկրները, որտեղից ամենաշատ այցերն են կատարվել Վրաստան, հետևյալն են.
Թուրքիա ՝ 14 500 այցելու, նախորդ տարվա համեմատությամբ անկումը՝ 80,7 տոկոս, Վրաստան (ոչ ռեզիդենտ) – 5 732 այցելու, նախորդ տարվա համեմատ անկումը ՝ 88,7 տոկոս, Հայաստան ՝ 3 875 այցելու, նախորդ տարվա համեմատ անկումը 95,8 տոկոս, Ադրբեջան ՝ 3 138 այցելու, նախորդ տարվա համեմատ անկումը -97,5 տոկոս, Ռուսաստան `1 916 այցելու, նախորդ տարվա համեմատությամբ անկումը ` 97,8 տոկոս, Ուզբեկստան ՝ 1 291 այցելու, նախորդ տարվա համեմատ աճը + 13,7 տոկոս, Ուկրաինա ՝ 626 այցելու, նախորդ տարվա համեմատ անկումը 95,1 տոկոս, Ղազախստան ՝ 385 այցելու, նախորդ տարվա համեմատ անկումը -91,6 տոկոս, Բելառուս – 310 այցելու, նախորդ տարվա համեմատ անկումը -87,6 տոկոս, Տաջիկստան ՝ 255 այցելու, նախորդ տարվա համեմատ անկումը -47,3 տոկոս, Ֆրանսիա – 226 այցելու, նախորդ տարվա համեմատ անկումը -85.1 տոկոս, Գերմանիա – 205 այցելու, նախորդ տարվա համեմատ անկումը 92.7 տոկոս, Բուլղարիա ՝ 146 այցելու, նախորդ տարվա համեմատ անկումը 71.1 տոկոս, ԱՄՆ – 121 այցելու, նախորդ տարվա համեմատ անկումը -95.0 տոկոս, Ղրղըզստան ՝ 118 այցելու, նախորդ տարվա համեմատ անկումը -80,2 տոկոս: