2021 թվականի հունվարի մեկից Շենգենի կարգավորումներով նախատեսված փաստաթղթերը լրացուցիչ կստուգվեն նաև Վրաստանի սահմանային անցակետերում
2021 թվականի հունվարի մեկից Շենգենի կարգավորումներով նախատեսված փաստաթղթերը լրացուցիչ կստուգվեն նաև Վրաստանի սահմանային անցակետերում,- այս մասին հաղորդում է Վրաստանի օդանավակայանների միությունը:
Օրենսդրական փոփոխությունների համաձայն, Վրաստանի քաղաքացուն կարող է մերժվել հատել Վրաստանի սահմանը, եթե նրան արգելված է մուտք գործել Եվրամիության / Շենգենյան գոտու որևէ երկիր, կամ չի ներկայացնի օրենքով պահանջվող փաստաթղթերը. Կենսաչափական անձնագիրը, հետ վերադառնալու տոմսը, կամ գործող ամրագրումը, բնակությունը հաստատող փաստաթութղը, ճանապարհորդական ապահովագրությունը, ճանապարհորդության ֆինանսական ապահովման փաստաթուղթը: