Եվրամիության ոչ անդամ երկրների քաղաքացիների համար, Շենգենի գոտում ճանապարհորդելու վրա հաստատված արգելքը կտևի մինչև հունիսի վերջը

17:44, 05.06.2020

Եվրահանձնաժողովում ասմում են, որ Եվրամիության ոչ անդամ երկրների քաղաքացիների համար, Շենգենի գոտում ճանապարհորդելու վրա հաստատված արգելքը կտևի մինչև հունիսի վերջը:

Եվրահանձնաժողովում հույս ունեն, որ այս սահմանափակումը կչեղարկվի հուլիսի սկզբից: Այս մասին հայտարարել է տնային գործերի հանձնակատար՝ Իլվա Յոհանսոնը:

Ըստ նրա, շատ երկրներ պատրաստ են, որ Շենգենյան գոտում վերականգնվի տեղաշարժը, բայց որոշ պետություններում գտնում են, որ դրա համար դեռ պատրաստ չեն և սպասում են իրադարձությունների զարգացմանը: Այս երկրներն են ՝ Լեհաստանը, Չեխիան, Հունգարիան, Ռումինիան և Բուլղարիան:

Յոհանսոնի հայտարարությամբ, Շենգենյան գոտում ազատ տեղաշարժի վերականգնումը բարդ է, քանզի որոշ երկրներ վախենում են կորոնավիրուսի դեպքերի աճից:

Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ճանապարհորդության սահմանափակմանը, ապա եվրահանձնակատարն ասել է, որ արգելքը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգվի մինչև հունիսի վերջ:

Հիշեցնենք, երրորդ երկրների քաղաքացիների համար Շենգենի գոտում տեղաշարժվելու արգելքը պետք է վերանար հունիսի 15-ին, այդ թվում Վրաստանի քաղաքացիների համար:

Նմանատիպ