2020 թվականի Եվրատեսիլի չեղարկման պատճառով, Եվրոպայի հեռարձակողների միությունը մայիսի 16-ին հեռուստադիտողին կառաջարկի նոր շոու
2020 թվականի Եվրատեսիլի չեղարկման պատճառով, Եվրոպայի հեռարձակողների միությունը մայիսի 16-ին հեռուստադիտողին կառաջարկի նոր շոու

2020 թվականի Եվրատեսիլի չեղարկման պատճառով, Եվրոպայի հեռարձակողների միությունը (EBU) մայիսի 16-ին հեռուստադիտողին կառաջարկի նոր շոու, «Europe! Shine A Light» անվանմամբ:

Շոուն ուղիղ եթեր կհեռարձակի 46 հեռուստաընկերություն, այդ թվում՝ Վրաստանի Առաջին ալիքը:

Վրաստանի Առաջին ալիքով ուղիղ հեռարձակումը կիրականացվի մայիսի 16-ին, 23:00-ից: Շոուին կմասնակցի 41 երկրի պատվիրակ, ովքեր պետք է հանդես գային 2020 թվականի Եվրատեսիլին, այդ թվում՝ Թոռնիկե Ղիփիանին: Նոր շոուին կմասնակցեն նաև Եվրափառատոնի նախորդ տարիների հաղթողները:

Կազմակերպիչների խոսքով, դա կլինի անմոռանալի շոու, որը ուղիղ եթերով կհեռարձակվի Նիդերլանդների հեռուստատեսային տաղավարից և այն կհյուրընկալեն Chantal Janzen, Edsilia Rombley-ն և Jan Smit-ը:

Շոուի կազմակերպիչների հայտարարությամբ, դրա միջոցով պատշաճ կերպով հարգանքի տուրք կմատուցեն կորոնավիրուսից տուժածներին: