2020 թվականի հունվարին Վրաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվելու 48 նոր դեպք
2020 թվականի հունվարին Վրաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվելու 48 նոր դեպք

2020 թվականի հունվարի 31-ի տվյալներով, Վրաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվելու 48 նոր դեպք:

Վարակային պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտական-փորձնական կենտրոնի տեղեկությամբ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում գրանցվել էր 41 նոր դեպք:

Վրաստանում ընդհանուր գրանցված է ՄԻԱՎ-ով վարակված 8150 անձ: Հիվանդների մեծ մասը 29-ից 39-ը տարեկան են:

ՁԻԱՀ է զարգացել 4271 անձի մոտ, նրանցից 1645-ը մահացել է: