2020 թվականի առաջին քառորդում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 134 մարդ. Սաքստատ
2020 թվականի առաջին քառորդում ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 134 մարդ. Սաքստատ

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, այս տարվա առաջին քառորդում երկրում տեղի է ունեցել 1 236 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով 1 610 մարդ վիրավորվել է, իսկ 134-ը՝ զոհվել:

Սաքստատի տեղեկություններով ՃՏՊ-ից 48 դեպքը գրանցվել է գինովցած վարելու հետևանքով:

Ինչ վերաբերում է անցած տարվան, ապա Սաքստատի տեղեկություններով 2019 թվականին գրանցվել է 5 836 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 481-ը՝ մահվան ելքով: