Էմանուել Մակրոնը պաշտպանեց Կանադայի՝ Եվրոպական միության առաջին ասոցացված անդամը դառնալու վերաբերյալ առաջարկը

20:40, 21.09.2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է Կանադայի՝ Եվրամիության առաջին ասոցացված անդամ դառնալու առաջարկին։ Նա այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ,- այս մասին հայտնում է Associated Press։

«Մենք լիովին աջակցում ենք Եվրամիության հետ ավելի սերտ կապերի հաստատմանը՝ ասոցացված անդամի կարգավիճակով, ինչպես նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը, թե որպես Եվրոպական համայնքի լիիրավ անդամ», – հայտարարել է Մակրոնը։

«Կանադային և Ֆրանսիային ամենամոտ կետերում բաժանում է ընդամենը մի քանի կիլոմետր։ Այնուամենայնիվ, մեր արժեքներն ավելի մոտ են», – ֆրանսերեն ասել է Կանադայի վարչապետը։

Լրատվամիջոցները նշում են, որ առաջնորդները հանդիպել են Սեն-Պիեռ և Միկելոն կղզիներում՝ Նյուֆաունդլենդի ափերի մոտ գտնվող ֆրանսիական տարածք, որտեղ Ֆրանսիան և Կանադան բաժանված են ընդամենը մի քանի կիլոմետրով։ Քարնիի խոսքով՝ երկրները կհանձնարարեն իրենց տիեզերական գործակալություններին և պաշտպանության նախարարություններին զարգացնել և համատեղ օգտագործել ենթակառուցվածքները, ներառյալ արձակման համակարգերը և ցամաքային ընդունող ենթակառուցվածքները։ Կողմերը նաև համաձայնել են ընդլայնել համագործակցությունը էներգետիկայի, հեռահաղորդակցության, կլիմայի փոփոխության նկատմամբ դիմադրողականության և տնտեսական զարգացման ոլորտներում։

Հատկանշական է, որ սեպտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ համագործակցելու ծրագրերի մասին, որպեսզի Կանադան դառնա Եվրամիության առաջին ասոցացված անդամը։

Նմանատիպ