2019 թվականին Վրաստանը հյուրընկալել է միջազգային ճանապարհորդների և զբոսաշրջիկների ռեկորդային քանակ,- այս մասին հայտարարել է Զբոսաշրջության ազգային վարչության ղեկավար Մարիամ Քվրիվիշվիլին:
Նրա խոսքով, նախորդ տարի Վրաստան է այցելել 9,357,964 միջազգային ճանապարհորդ:
Զբոսաշրջության ազգային վարչության տեղեկությամբ, 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ այցելել է 7.8%-ով զբոսաշրջիկ: Միջազգային այցելուների այցերի քանակը կազմել է 7,725,774, աճը 7.3% է:
Ամենաշատ այց է իրականացվել Ադրբեջանից (+7.2%), Ռուսաստանից (+4.8%), Հայաստանից (+7.6%) և Թուրքիայից (+5.3%):