2019 թվականի հոկտեմբերի մեկից Թբիլիսիում երթևեկելու են սպիտակ գույնի տաքսիներ
Վրաստանի մայրաքաղաքում 2019 թվականի հոկտեմբերի մեկից երթևեկելու են սպիտակ գույնի տաքսիներ: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է կառավարության այսօրվա նիստին:
Նույն ժամանակաշրջանից տաքսի ծառայություն այլևս չեն կարողանա մատուցել երեք դուռ և աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները:
Կախա Կալաձեն կառավարության նիստին խոսել է տրանսպորտային քաղաքականության մասին և ընդգծել տաքսիների լիցենզավորման թեման:
Նրա խոսքով, այս պարհի դրությամբ, տրված է տաքսի ծառայության իրականացման ավելի քան 6 200 թույլտվություն: Հոկտեմբերի մեկից, այս գործոնեությունն առանց լիցենզիայի իրականացումը կտուգանվի 200 լարիով:
«Հենց սկզբում, ցանկանում եմ բոլորին զգուշացնել, որ առանց թույլտվության գործունեության նկատմամբ կունենանք խիստ մոտեցում, տուգանքը կազմում է 200 լարի: Մեկ տարվա թույլտվության արժեքը ներքին այրման շարժիչ ունեցող ավտոմեքենայի համար կազմում է 100 լարի, հիբրիդայինը՝ 50 լարի, իսկ էլեկտրոավտոմեքենաների համար՝ անվճար է»,- հայտարարել է Կալաձեն:
Դրա հետ մեկտեղ, քաղաքապետի մեկնաբանմամբ, տրանսպորտային քաղաքականության երկրորդ փուլն է վիզուալ չափանիշը և որոշվել է, որ հաջորդ տարվա հոկտեմբերի մեկից Թբիլիսիում բոլոր տաքսիները պետք է լինեն սպիտակ գույն:
«Խոսքը գույնի մասին է, մենք երկար ենք քննարկել և որոշել ենք, որ պետք է լինի սպիտակ գույն, որը պարտադիր կլինի 2019 թվականի հոկտեմբերի մեկից: Դրա հետ մեկտեղ, հաջորդ տարվա հոկտեմբերից երեք դուռ և աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները չեն կարողանա ծառայություն մատուցել»,- հայտարարել է Կալաձեն:
Նրա խոսքով, լիցենզիա ունեցող տաքսու վարորդներին քաղաքում կտրամադրվեն հատուկ անվճար կայանատեղիներ, ինչպես նաև սահմանվելու է ավտոմեքենայի վրա գովազդ տեղադրելու կոնկրետ մասը և գովազդից եկած գումարը կլինի վարորդների սեփականությունը:
«Բացի այդ, տաքսիի լուսարձակը, որը կպատրաստի Թբիլիսիի քաղաքապետարանը, միանվագ նրանց կփոխանցվի անվճար: Վնասելու կամ կոտրելու դեպքում, նրանք պետք է այն գնեն»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետը ԶԼՄ-ներին է ներկայացրել նաև տաքսիների դիզայնը: