2019 թվականը Դավոսում մեզ համար եղել է շատ հաջողակ. Մամուկա Բախտաձե
2019 թվականը Դավոսում մեզ համար եղել է շատ հաջողակ. Մամուկա Բախտաձե

2019 թվականը Դավոսում մեզ համար եղել շատ հաջողակ և վստահ եմ, տնտեսական քաղաքականությունը, որը մենք իրականացնում ենք, կլինի առավել բարեբեր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին այցը ամփոփելիս:

Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպումներ են կայացել ինչպես բիզնեսի, այնպես էլ, քաղաքական առաջնորդների հետ և ուրախալի է, որ Վրաստանի հաջողությունը նշվել է տնտեսական բոլոր պանելներում:

Վարչապետի տեղեկությամբ, կարևոր հանդիպումներ են կայացել նաև կրթության բարեփոխման հետ կապված, որը առնչություն ունի Վրաստանում նորարարությունների զարգացման հետ: Այս տեսանկյունից երկիրն ունի կարևոր աջակցություն:

«Կառավարության ղեկավարը ամփոփել է նաև ֆորումի շրջանակներում անցկացված քաղաքական հանդիպումները և հայտարարել, որ մեկ անգամ ևս նշվել է շոշափելի առաջընթացը, որը Վրաստանն ունի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին: