2019-2020 թվականներին երկրի մասշտաբով բնական գազով ապահովվելու է ևս 217 բնակավայր
2019-2020 թվականներին Վրաստանի շրջանների գազաֆիկացման ծրագրի համաձայն, երկրի մասշտաբով բնական գազով ապահովվելու է ևս 217 բնակավայր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ կառավարության նիստի մեկնարկից առաջ անցկացված մամլո ասուլիսին:
Վարչապետի խոսքով, արդյունքում, Վրաստանի մասշտաբով ավելի քան 1,2 միլիոն բաժանորդ կլինի գազաֆիկացված, որը կազմում է բաժանորդների ընդհանուր քանակի մոտ 85 տոկոսը: Նախատեսված աշխատանքների քավանական արժեքը կազմում է 210 միլիոն լարի:
«Նշված ներդրումների իրականացումից հետո, երբ կհասնենք 85 տոկոս ցուցանիշի, Վրաստանը գազաֆիկացման տեսանկյունից տարածաշրջանում կլինի առաջատարներից մեկը»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն: