2019-2020 թվականներին 7526 զինծառայողի աշխատավարձ կավելանա ըստ կոչումի. Մամուկա Բախտաձե
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հայտարարությամբ, 2019-2020 թվականներին 7526 զինծառայողի աշխատավարձ կավելանա ըստ կոչումի:
Ինչպես հայտարարել է Մամուկա Բախտաձեն կառավարության նիստից առաջ անցկացված մամլո ասուլիսին, 2016 թվականից արվել են կարևոր քայլեր՝ զինված ուժերի անձնակազմի ֆինանսական վիճակի բարելավման և սոցիալական վիճակի աջակցության տեսանկյունից: