2018 թվականին Վրաստանի նախագահին կընտրեն 6 տարի ժամկետով
2018 թվականին Վրաստանի նախագահին կընտրեն 6 տարի ժամկետով

Նոյեմբերի 28-ին Վրաստանի քաղաքացիները նախագահին ընտրելու են ուղիղ քվեարկությամբ, վեց տարի ժամկետով, մինչև 2023 թվական:

Նախագահին վեց տարի ժամկետով բացառության տեսքով ընտրելը, մեկ անգամ թույլատրելի է Վրաստանի նոր Սահմանադրությունը հաշվի առնելով, որը խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատել է ընթացիկ տարվա մարտին:

Կառավարող թիմը սահմանադրական նախագիծը քննարկելիս կայացրել է քաղաքական որոշում, նոր Սահմանադրության անցումային դրույթում գրվեր, որ երկրի բնակչությունը ուղիղ քվեարկությամբ, նախագահին կընտրեր վեց տարի ժամկետով:

«Վրացական երազանք»-ի նշված որոշման պատճառ է անվանվել գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու և կառավարող թիմի միջև հարաբերությունը: Ինչպես նշել է սահմանադրական փոփոխությունները քննարկելիս, խորհրդարանի և սահմանադրական հանձնաժողովի նախագահ Իրակլի Կոբախիձեն, որպեսզի չլինեն քաղաքական զրպարտություններ, իբր կառավարող թիմը պայքարում էր Գիորգի Մարգվելաշվիլու դեմ և այդ նպատակով է չեղարկել նախագահի ուղիղ քվեարկությամբ ընտրությունը, «Վրացական երազանք»-ը բացառության կարգով, հանդես է եկել նախագահին վեց տարի ժամկետով ընտրելու նախաձեռնությամբ:

2018 թվականի նոյեմբերի 28-ի նախագահական ընտրություններից հետո, նախագահը կընտրվի ընտրական կոլեգիայի կողմից, որը կհամալրվի խորհրդարանի և ինքնակառավարման 300 ներկայացուցիչներով: Նոր Սահմանադրությունը ուժի մեջ է մտնելու նախագահի երդմնակալությունից հետո: