2018 թվականի լավագույն մարզիկի պարգևատրման արարողությունը առաջին ալիքով
2018 թվականի լավագույն մարզիկի պարգևատրման արարողությունը առաջին ալիքով

Այսօր ժամը 19:00-ին, Ռուսթավելիի թատրոնում (Թբիլիսի, Ռուսթավելիի պողոտա #17) տեղի է ունենալու ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարկածով 2018 թվականի լավագույն մարզիկի պարգևատրման արարողությունը:

Տարվա մարզիկի հետ միասին, ընդնահուր առմամբ լավագույններն են ճանաչվելու 14 անվանակարգում: Միևնույն ժամանակ հատկացված է 10 մրցանակ:

Միջոցառմանը ներկա են գտնվելու Վրաստանի նախագահը, վարչապետը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը և նախարարի տեղակալները, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, Թբիլիսիի քաղաքապետը, օլիմպիական կոմիտեի և մարզական դաշնությունների ղեկավարները, Օլիմպիական և աշխարհի չեմպիոնները, վետերանները և գործող մարզիկները, լրագրողները և հատուկ հրավիրված հյուրերը:

Միջոցառման ռեժիսորը Զաալ Չիքոբավան է: Միջոցառման վարողները լինելու են ՝ Էլենե Կալանդաձեն և Անդրիա Գվելեսիանին:

Երաժշտական մասով ղեկավարելու է Զվիադ Բոլքվաձեն: Մասնակիցները՝ Աբխազիայի կապելլան, Օթո Նեմսաձե, Սոփո Բաթիլաշվիլի, Գիորգի Գիգաշվիլի, Նյուտոն համույթը, վրացական ազգային բալետ Սուխիշվիլին:

Միջոցառման ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել առաջին ալիքի եթերով: