2018 թ. հունվարի տվյալներով, Վրաստանից Եվրամիության երկրների համապատասխան մարմիիններ է մտել ապաստան փնտրողների 1859 հայտ
2018 թ. հունվարի տվյալներով, Վրաստանից Եվրամիության երկրների համապատասխան մարմիիններ է մտել ապաստան փնտրողների 1859 հայտ: Նշված տվյալները առաջին ալիքը ստացել է ապաստան փնտրողների հարցերով եվրոպական գործակալությունից:
Ինչպես հայտարարում են ապաստան տվող եվրոպական կառույցում, սա առաջին բարձր ցուցանիշն է 2014 թվականից հետո:
Ապաստան փնտրողների մասին լրատվության փոխանակման համակարգ են մտել նաև Նորվեգիան և Շվեյցարիան:
Եվրոպական գործակալության տվյալներով, Վրաստանից հայտերը սկսվել են ավելանալ 2017 թ. սեպտեմբերից, իսկ արդեն 2018 թվականի հունվարին ցուցանիշը երկու անգամ գերազանցել է 2017 թվականի ցուցանիշը:
Գործակալության լրատվությամբ, Վրաստանը ընդգրկվել է ամենից շատ ապաստան փնտրող երկրների ցուցակում: Այդ երկրներն են՝ Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, Նիգերիան և Պակիստանը:
Ընդհանուր առմամբ եվրոպական երկրներ է մտել 53 175 հայտ:
Հեղինակ -
Edgar Barsegyan