2017 թվականից մինչ այսօր Մինդելիի և Ձիձիգուրիի հանքահորներում մահացել է 11 մարդ
2017 թվականից մինչ այսօր Մինդելիի և Ձիձիգուրիի հանքահորներում մահացել է 11 մարդ

Տղիբուլիում գտնվող Մինդելիի և Ձիձիգուրիի հանքահորներում, անցած տարվանից մինչ այսօր մահացել է 11 մարդ:

Այս մասին առաջին ալիքին են հայտնել Վրաստանի միավորված արհմիություններից:

Նրանց հայտարարությամբ, այս վիճակագրությունում գրանցվել են նաև այսօր մահացած հանքափորները:

Տղիբուլիում գտնվող Մինդելիի և Ձիձիգուրիի հանքահորները պատկանում են «Սաքնախշիրի» ընկերությանը:

Ինչ վերաբերում է աշխատանքային վայրում մահացած բանվորների վիճակագրությանը, ապա այն կազմում է 59 մարդ: