Մասնավոր ավիաընկերությունների պատմության մեջ 2017 թվականը ամենաանվտանգն էր:
Լրատվությունն այս մասին տարածել է «Բի Բի Սին»:
Հոլանդական կոնսուլտացիոն To70 ընկերության և ավիացիայի անվտանգության ցանցի հետազոտության համաձայն, անցած տարի չի գրանցվել ուղևորափոխադրող ինքնաթիռի ընկնելու ոչ մի դեպք:
Բացի այդ ավելացել է թռիչքների քանակը:
Ավիացիայի անվտանգության ցանցի հետազոտության համաձայն, ընդհանուր առմամբ 2017 թվականին գրանցվել է 10 դեպք, ինչի հետևանքով զոհվել է 79 մարդ: 2016 թվականին գրանցված 16 դեպքի արդյունքում զոհվել էր 303 մարդ:
Հատկանշական է, որ այս տվյալները վերաբերում են այդ օդանավերին, որոնք ունեն 14 մարդուց ավել տեղափոխելու սերտիֆիկատ:
2017 թվականին ամենաողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարին, երբ թուրքական բեռնատար ինքնաթիռը կործանվել էր Ղրղզստանի գյուղերից մեկի մոտ: Արդյունքում զոհվել էին օդանավում գտնվող անձնակազմի անդամները և աղետի վայրում գտնվող 35 մարդ:
Նշենք, որ հետազոտության մեջ ֆիքսված տվյալները չեն վերաբերում ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների հետ կապված միջադեպերին:
Հեղինակ -
Edgar Barsegyan