2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին հնարավոր է խառնվել են ուկրաինացիները, թաթարները կամ հրեաները. Վլադիմիր Պուտին
2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին հնարավոր է խառնվել են ուկրաինացիները, թաթարները կամ հրեաները. Վլադիմիր Պուտին

2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին հնարավոր է խառնվել են ուկրաինացիները, թաթարները կամ հրեաները: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է NBC հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ:

«Որտեղից եք վերցրել, որ Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում ես, թույլ ենք տվել որևէ մեկին անել դա»,-ասել է Պուտինը, ԱՄՆ-ում ձերբակալված Ռուսաստանի 13 քաղաքացիների մասին խոսելիս:

«Հնարավոր է նրանք ռուսներ չեն, կարող է ուկրաինացիներ են, թաթարներ կամ էլ հրեաներ, որոնք ունեն երկակի քաղաքացիություն, կամ էլ գրինքարտ, հնարավոր է Միացյալ Նահանգներն է նրանց վճարել այդ գործողությունների համար»,-նշել է Ռուսաստանի նախագահը և հայտարարել, որ դա իր հիմնախնդիրները չեն:

Հիշեցնենք, փետրվարի 16-ին ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտը մեղադրել է Ռուսաստանի 13 քաղաքացու և երեք իրավաբանական անձին, ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին խառնվելու մեջ: