2008 թվականին Վրաստանը պառակտել են մասերի, իսկ 2014 թվականին եկավ Ուկրաինայի հերթը. Ֆրանսիայի պաշտպանության նախարար
2008 թվականին Վրաստանը պառակտել են մասերի, իսկ 2014 թվականին եկավ Ուկրաինայի հերթը,- այս մասին Ատլանտյան խորհրդում խոսքով ելույթ ունենալիս հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին:
Նրա խոսքով, Վրաստանի և Ուկրաինայի նման դեպքերի կրկնումը կլինի ոչ միայն աղետալի, այլև ուղերձ ողջ աշխարհին, որ ԱՄՆ-ի իշխանությունը թուլացել է:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը խոսել է ԱՄՆ-ի և Եվրոպայի համագործակցության նշանակության մասին: Ֆլորենս Պարլին նշել է, որ եվրոպական երկրները քայլեր են ձեռնարկել իրենց պաշտպանունակության հզորացման ուղղությամբ, քանի որ մայրցամաքում անվտանգությունը կանգնել է լուրջ մարտահրավերների առջև:
Ֆրանսիայի բարձրպաշտոնյայի խոսքով, եվրոպական ինքնիշխանության հզորացումը ԱՄՆ-ի դեմ ուղղված քայլ չէ:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարն իր ելույթի ավարտին դիմել է ԱՄՆ-ի կառավարությանը և հայտարարել, որ Վաշինգտոնը կարող է ունենալ Եվրոպայի հույսը: