20 օրվա ընթացքում հացահատիկով բեռնված 27 նավ դուրս է եկել Ուկրաինայի նավահանգիստներից
20 օրվա ընթացքում հացահատիկով բեռնված 27 նավ դուրս է եկել Ուկրաինայի նավահանգիստներից, 18-ը մտել են։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հայտարարել են երկրի ենթակառուցվածքների նախարարությունում։
Նախարարության տվյալներով՝ օգոստոսի 1-ից ուկրաինական նավահանգիստները լքել են 27 բեռնատար նավ՝ բեռնված 670 հազար տոննա գյուղմթերքով։
Բացի այդ, ըստ գերատեսչության տեղեկատվության, «Հացահատիկի համաձայնագրի» կիրարկումից ի վեր երկրի նավահանգիստներ բեռնման համար մուտք է գործել 18 նավ, քննարկվում են նաև մինչև 40 նավերի հայտերը։
«Ուկրաինան պահպանում է իր պարտավորությունները աշխարհի առաջ՝ համաշխարհային սովի դեմ պայքարում։ Շնորհակալություն դաշնակիցներին՝ Սև ծովում անվտանգության երաշխիքների իրականացման համար»,- ասվում է գերատեսչությունում։