14:00, 10.07.2026

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բանաձևը նույնիսկ գնահատականի չի արժանի։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն իջել է Ջո Ուիլսոնի մակարդակին․ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ նշված ակտից համապատասխան հետևություններ կարվեն։

«ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տեքստը նույնիսկ գնահատականի չի արժանի։ Ցավոք, նման փաստաթղթերը թուլացնում են վրաց հասարակության վստահությունը ոչ միայն ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, այլև, ընդհանուր առմամբ, ԵԱՀԿ-ի նկատմամբ, ինչը շատ ցավալի է։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն իջել է Ջո Ուիլսոնի մակարդակին։ Շատ ողբերգական իրադարձություն է, մենք այս ակտից համապատասխան հետևություններ կանենք»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։

Ի գիտություն՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Վրաստանի վերաբերյալ ամերիկացի կոնգրեսական Ջո Ուիլսոնի պատրաստած քննադատական բանաձևը։

Նմանատիպ