Պարենի ազգային գործակալությունը Մարնեուլիում և Խաշուրիում պեստիցիդների ու ագրոքիմիկատների իրացման անօրինական օբյեկտներ է հայտնաբերել
Պարենի ազգային գործակալության Քվեմո Քարթլիի դեպարտամենտի տեսուչների կողմից իրականացված պետական վերահսկողության արդյունքում Մարնեուլիում (հասցե՝ Մարնեուլի, գյուղ Դամիա-Գյուրարխի) հայտնաբերվել է պեստիցիդների և ագրոքիմիկատների իրացման անօրինական օբյեկտ՝ «Ումկա Ջորջիա» ՍՊԸ-ն: Այս մասին տեղեկատվություն է տարածում Պարենի ազգային գործակալությունը:
Նրանց հաղորդմամբ՝ բիզնես օպերատորը գործունեություն է ծավալել առանց գրանցման և գործակալության կողմից տրված ճանաչման:
«Խաշուրիի մունիցիպալիտետում առանց պարտադիր ճանաչման պեստիցիդների իրացում էր իրականացնում անհատ ձեռնարկատեր Մ. Ղ.-ն (հասցե՝ Խաշուրի, Իմերեթի փողոց N 10):
Օրենսդրության համաձայն՝ բիզնես օպերատորները տուգանվել են, և նրանց արգելվել է առևտուր անել ագրոքիմիկատներով ու պեստիցիդներով՝ առանց համապատասխան պահանջների պահպանման և պարտադիր ընթացակարգերի անցման:
Մասնագիտացված օբյեկտի գործունեության համար պարտադիր է Պարենի ազգային գործակալության կողմից սահմանված կարգով ճանաչումը, ինչը ենթադրում է սանիտարահիգիենիկ պահանջների և անվտանգության կանոնների լիարժեք բավարարում», – նշված է Պարենի ազգային գործակալության տարածած տեղեկատվության մեջ: