Վրաստանի մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Ֆրանսիայի Լևիլի վրացական կալվածքում տնկվել են վրացական խաղողի որթեր։
Նախարարության տվյալներով՝ Րքածիթելին և Սափերավին տնկվել են 1000 քմ տարածքում, այդպիսով Վրաստանը, որպես գինու հայրենիք, ներկայացնում է իր գինեգործական մշակույթը Ֆրանսիայում և նոր իմաստ է հաղորդում երկու երկրների միջև պատմական կապերին։
«2025 թվականին ստորագրված հուշագրի հիման վրա Ազգային թանգարանը ապահովել է տարածքի նախապատրաստումը, Գյուղատնտեսության գիտահետազոտական կենտրոնը տրամադրել է գործընթացին գիտական և մեթոդական աջակցություն, իսկ «Շատո Զեգաան» ՍՊԸ-ն ստանձնել է նախագծի գործնական իրականացումը և խաղողի այգու գյուղատնտեսական պահպանումը։
«Լևիլի հողերում աճեցված վրացական խաղողի որթերը կալվածքին ավելի մեծ նշանակություն են տալիս վրացական մշակույթի, վրացական ժառանգության պահպանման և Վրաստանի ու Ֆրանսիայի միջև համագործակցության առումով», – ասվում է մշակույթի նախարարության հայտարարության մեջ։